ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին նշվում է Տարեցների միջազգային օրը՝ ընդգծելով, որ ավագ սերնդի նկատմամբ հարգանքը պետք է արտահայտվի ոչ միայն երախտագիտության խոսքերով, այլև արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ։
«Կառավարության 2026- 2031 ծրագրում ամրագրված է կյանքի բոլոր շրջափուլերում մարդու բարեկեցությունն ապահովելու հանձնառությունը՝ մինչև արժանապատիվ ծերություն։ Այդ նպատակով նախատեսվում է կենսաթոշակների այնպիսի ինդեքսավորում, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Ընդլայնվելու են ավագ սերնդի համայնքահեն ծառայությունները՝ նպաստելով ակտիվ և առողջ ծերության քաղաքականության իրականացմանը։ Շարունակվելու են նաև ապաինստիտուցիոնալացման բարեփոխումները՝ զարգացնելով համայնքային խնամքի, այդ թվում՝ համայնքային փոքր տների ծառայությունները՝ ընտանեկան միջավայրին հնարավորինս մոտ պայմաններ ապահովելու համար։
Առանձնահատուկ նշանակություն ունի բնակչության, այդ թվում՝ ավագ սերնդի ներառումը Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում, ինչը կնպաստի մարդկանց կյանքի որակի բարձրացմանն ու առողջ երկարակեցությանը։
Պետական քաղաքականության առանցքում ավագ սերնդի ինքնուրույն կենսագործունեությունն է, սոցիալական և առողջապահական ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաեւ հասարակական կյանքին լիարժեք մասնակցությունը»,- գրել է Բաղդասարյանը:

Բաց մի թողեք
Սահմանամերձ շրջանների բնակիչներին 1 մլն դրա՞մ կհատկացվի՞
Խոշոր վթար «Նոր Զովք»-ի դիմաց, պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար, վարորդներից մեկը ՊՆ զինծառայող է․ Լուսանկար
Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են մեքենաներ. դրանցից մեկը կողաշրջվել է․ կա տուժած․ Լուսանկար