Ավստրիայի և Հունգարիայի սահմանին գտնվող Նոյզիդլեր լճի ջրի մակարդակը մոտեցել է 2022 թվականի նվազագույն ցուցանիշին՝ կազմելով ծովի մակարդակից ընդամենը 114,93 մետր։ Սա նվազագույն արժեքից բարձր է ընդամենը 4 սմ-ով։
Բուրգենլանդ երկրամասի կառավարությունում ակնկալում են, որ լճի մակարդակը կկայունանա մոտավորապես 2022 թվականի ցուցանիշի սահմաններում։
Այս ամռանը Եվրոպայում գրանցվել է վերջին տարիների ամենաշոգ ժամանակահատվածներից մեկը։ Տևական շոգն ուղեկցվել է երաշտի ուժգնացմամբ։ Հուլիսին Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Հունգարիայի մի շարք շրջաններում հողի խոնավությունը նվազել է՝ հասնելով առնվազն 1979 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։
Նորմայից զգալիորեն ցածր է եղել նաև եվրոպական բազմաթիվ գետերի, այդ թվում՝ Հռենոսի և Դանուբի հոսքը, ինչը խնդիրներ է առաջացրել նավագնացության, ջրամատակարարման, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում։


Բաց մի թողեք
Մելոնիին սպասվում է ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ ռիսկային գաղտնի քվեարկություն
Հայաստանի եվրոպական հեռանկարը դարձել է ավելի առարկայական
ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է