Այսօր Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել։
Մեր ունեցած տեղեկություններով՝ զինծառայողը առողջական խնդիրներ է ունեցել, իսկ մահվան պատճառը, նախնական տվյալներով, եղել է սրտի կաթվածը։
«Նախնական տվյալներով՝ ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում:
Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի»,- մեզ հետ զրույցում հայտնեց ՊՆ խոսնակը։

Բաց մի թողեք
Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին․ Բողոքի ակցիա կլինի
Երկու կարևոր զարգացում՝ հայ գերիների դատավարության հետ կապված
«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների