Դիլիջան համայնքի ավագանու «Քաղաքացու որոշում» խմբակցության անդամ Շուշանիկ Սահակյանը հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում ՔՊ-ի 40 հոգանոց ցուցակի 12-րդ համարն է։
«Հրապարակ» թերթը գրում է. ԿԸՀ կայքում գրված է, որ նա ՔՊ անդամ է։ Դիլիջանի համայնքապետարանի կայքում նրա մասին նշված է, որ բնակվում է Դիլիջանում, որպես աշխատավայր նշված է` «Երիտասարդական գաղափարներ» ՀԿ նախագահ։
Իսկ ԿԸՀ կայքում նշված է, որ նա ապրում է Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղում եւ չի աշխատում։ ՔՈ-ից ՔՊ սահուն անցման մասին պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք Շ․ Սահակյանին, սակայն նա ասաց․ «Տրանսպորտի մեջ եմ, խոսելու ցանկություն չունեմ»։


Բաց մի թողեք
Խորհրդարանում մեծ պատերազմի են նախապատրաստվում
Մեծ հիասթափություն
Այդ զեկույցի հետեւում երեւում են որոշ տիրադավների ու կարգալույծների ականջները