Երեկ մի խումբ ուսուցիչներ մեզ ահազանգել էին, որ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը` իրենց դիմումները, այսինքն` մեկ տարվա կտրվածքով անորոշ է մնում իրենց ատեստավորման ճակատագիրը։
«Հրապարակ» թերթը գրում է. Ատեստավորման դիմումները, ինչպես հայտնի է, ներկայացվում են առցանց հայտագրման միջոցով, նախարարությունը հաստատում է դիմումը եւ նշանակում քննության օր եւ ժամ:
Իսկ հերթական հայտարարագրման վերջնաժամկետը երեկ էր: Տասնյակ ուսուցիչներ իրենց հայտերի հաստատում չէին ստացել, չէին կարողացել նաեւ ողջ օրը նախարարությունից պարզաբանում ստանալ` նրանց հարյուրավոր զանգեր մնացել էին անպատասխան:
Հերթական անփույթ ու անկազմակերպ գործելաոճի պատճառով գործընթացը տապալվել է: Այդ պատճառով ԿԳՄՍՆ-ն ստիպված եղավ հայտարարել, որ հայտագրման ժամկետը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 11-ը: Իսկ թե որն է եղել խնդիրը, մեզ չմանրամասնեցին։

Բաց մի թողեք
Սրբուհի Գալյանի խորհրդականը բողոքարկել է քննության արդյունքները
Ռեպրեսիվ մթնոլորտը բարենպաստ չէ ընտրությունների համար
Սկանդալ Պորտուգալիայի հավաքականում․ Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով լքել է ազգային ընտրանու ճամբարը