Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականի ճամբարից հեռանալուց հետո հայտնի է դարձել, թե ով կկրի ազգային թիմի համար խորհրդանշական դարձած «7» համարի մարզաշապիկը։
Հանրահայտ մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Ռոնալդուի բացակայության պայմաններում Պորտուգալիայի «7» համարը կհանձնվի Ռաֆայել Լեաոյին։ Ռոմանոն, հղում կատարելով ՈՒԵՖԱ-ի տվյալներին, նշել է, որ Լեաոն առաջիկա հանդիպումների հայտացուցակում ընդգրկվել է հենց «7» համարով։
Մինչ այս Լեաոն Պորտուգալիայի հավաքականում հանդես էր գալիս «17» համարի մարզաշապիկով։ Ռոնալդուի հեռանալուց հետո այդ համարը կկրի Ֆաբիու Սիլվան, իսկ Լեաոն կստանա ազգային թիմի պատմության ամենահայտնի համարներից մեկը։

Բաց մի թողեք
Ուր անհետացավ Օգնյեն Չանչարևիչը․ ինչու չի մեկնել Կիպրոս
Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամսվա կանխատեսումը
Արցախ TV-ն կարճատև դադարից հետո կրին հանդես կգա