02/10/2026

EU – Armenia

Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը. Լուսանկարներ

Միջոցառման սկզբում հանդես եկավ հունահայ համայնքի «Համբարձում Բերբերյանի» անվան երգչախումբը, որը կատարեց Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության պետական օրհներգերը։

Այնուհետև ելույթ ունեցավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով ողջունեց ներկաներին և անդրադարձավ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի նշանակությանը՝ ընդգծելով, որ անկախությունը ոչ միայն պատմական ձեռքբերում է, այլև շարունակական պատասխանատվություն՝ պետականության պահպանման, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության ապահովման գործում ներդրում ունենալու համար։

May be an image of text

Դեսպանն առանձնահատուկ անդրադարձ կատարեց հայ-հունական հարաբերություններին՝ ընդգծելով վերջին տարիներին ձևավորված կարևոր դինամիկան, ինչպես նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացումը։ Նա անդրադարձավ բարձր մակարդակի այցերին և շփումներին, պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում արձանագրված նշանակալի առաջընթացին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական գործընկերությանը բնորոշ բոլոր առանձնահատկությունները։

Անդրադառնալով մշակութային և կրթական համագործակցությանը՝ դեսպանը նշեց նաև երկու երկրների համալսարանների և մշակութային հաստատությունների միջև շփումների ընդլայնումը, ինչպես նաև այն նոր նախաձեռնությունների կարևորությունը, որոնք նպաստում են երկու ժողովուրդների պատմական և մշակութային ժառանգության փոխադարձ ճանաչողության խորացմանը։ Նա հավելեց, որ մշակութային համագործակցության գագաթնակետը լինելու է առաջիկայում Ակրոպոլիսի թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի բացառիկ ցուցահանդեսի կազմակերպումը՝ նվիրված հին Հայաստանին։

May be an image of crowd

Դեսպան Մկրտչյանը առանձնահատուկ կարևորեց Հունաստանի հայ համայնքի դերը՝ այն բնորոշելով որպես երկու ժողովուրդներին կապող պատմական և կենսունակ կամուրջ և ընդգծելով հայկական համայնքային, կրթական, մշակութային և եկեղեցական կառույցների ներդրումը Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների հետագա խորացման գործում։

Այնուհետև ելույթ ունեցավ Հունաստանի կրթության, կրոնական հարցերի և սպորտի նախարար Սոֆիա Զախարակին՝ որպես միջոցառման պատվավոր հյուր և Հունաստանի կառավարության ներկայացուցիչ։ Իր ելույթում նա անդրադարձավ Հունաստանի և Հայաստանի միջև բարեկամության ամուր և պատմական կապերին՝ ընդգծելով հայ-հունական համագործակցության և երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքների կարևորությունը։

Նա առանձնահատուկ ընդգծեց կրթության ոլորտում արձանագրված նշանակալի առաջընթացը, ինչպես նաև երկու երկրների կրթական և ակադեմիական համայնքների միջև շփումների ամրապնդումը։ Մասնավորապես, նա անդրադարձավ նախորդ տարի Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ Հունաստան կատարած այցին և կրթության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրմանը՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ երկկողմ համագործակցության հետագա ինստիտուցիոնալ զարգացման ուղղությամբ։ Նախարարը հավելեց, որ Հունաստանը Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնում է բոլոր ուղղություններով։

May be an image of speaker

Ելույթների ավարտից հետո երեկոյի մշակութային ծրագիրը շարունակվեց առանձնահատուկ երաժշտական ներկայացմամբ։ Բեմում հանդես եկավ Armenian Colours Quartet-ը՝ էթնո-ջազ երաժշտական համույթը, որը հիմնադրել է միջազգային ճանաչում ունեցող հայ ջազ երաժիշտ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը։ Քառյակը ներկայացրեց ծրագիր, որը համադրում էր հայկական հարուստ երաժշտական ավանդույթը ժամանակակից ջազային ազդեցությունների հետ՝ ներկաներին ներկայացնելով հայկական ժամանակակից երաժշտական ստեղծագործության ինքնատիպ կողմերը։

Դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ջերմ շնորհակալությունն է հայտնել Վահագն Հայրապետյանին և Armenian Colours Quartet-ին՝ երաժշտական մասնակցության համար, ինչպես նաև «Համբարձում Բերբերյանի» անվան երգչախմբին՝ Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերի կատարման համար։

May be an image of lighting

Միջոցառմանը ներկա էին Հունաստանի կառավարության, խորհրդարանի, Զինված ուժերի, Արտաքին գործերի նախարարության և այլ պետական ու ինստիտուցիոնալ կառույցների ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, տեղական ինքնակառավարման մարմինների, ակադեմիական և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, հայ եկեղեցական բարձրագույն հոգևորականներ Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սահակ եպիսկոպոս Եմիշյանը , Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Խորեն եպիսկոպոս Առաքելյանը, Կրետե կղզու Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Հունաստանի Հայ Ավետարանական Եկեղեցու համայնքապետ հովիվ Վեր. Վիգէն Չոալաքեան, հունական եկեղեցու անունից Աթենքի Սուրբ Արքեպիսկոպոսության վարդապետ Աթինագորաս Սուպուրտզիս ինչպես նաև Հունաստանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Երեկոն ավարտվեց Բյուզանդական և քրիստոնեական թանգարանի բակում կազմակերպված ընդունելությամբ։ Հյուրասիրությունն ապահովել էր «Το Ρόδι» ռեստորանը՝ ներկաներին մատուցելով հայկական ուտեստներ և հայկական խմիչքներ, այդ թվում՝ «Quality Wines» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով հատուկ միջոցառման համար տրամադրված գինիները։

May be an image of one or more people

May be an image of text

May be an image of dais and text

May be an image of one or more people and text

May be an image of text

May be an image of text

May be an image of wedding

May be an image of text

May be an image of violin, accordion, guitar and saxophone

No photo description available.

May be an image of lighting

No photo description available.

May be an image of one or more people and crowd

May be an image of text