26/10/2026

EU – Armenia

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. Լուսանկար

Նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմը, որը Հայաստանի և Արցախի հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Մոնթե Մելքոնյանի կյանքի մասին է ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։

Մոնթեին մարմնավորում է դերասան Վլադիմիր Մսրյանը, իսկ Մելքոնյանի կնոջը՝ Սեդային, մարմնավորում է Հռիփսիմե Նահապետյանը: Այսօր ներկայացվել է ֆիլմի պաշտոնական պաստառը։

Խորեն Լևոնյանյանն այս ֆիլմում կրկին կմարմնավորի Վազգեն Սարգսյանին։ Ֆիլմի պրոդյուսերը Նոնո Սարսգյանն է։

Genetic Production-ը հանձն է առել ֆիլմերի միջոցով ներկայացնելու հայի պայքարող և հաղթող գեների մասին՝ մեր պատմության ականավոր գործիչների օրինակներով։

Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը