27/10/2026

EU – Armenia

Սլովակիան մտադիր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ

Սլովակիան կշարունակի համագործակցությունը Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որոնց վրա չեն տարածվում պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի արտգործնախարար Յուրայ Բլանարը՝ հոկտեմբերի 26-ին Մոսկվա կատարած այցի արդյունքներով։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և այլ պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Սլովակիայի էներգետիկ անվտանգությունը, երկկողմ տնտեսական հարաբերությունները և Ուկրաինայում պատերազմը։ Բլանարը շեշտել է Ռուսաստանի հետ երկխոսությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Ուկրաինայի պատերազմին՝ Սլովակիայի արտգործնախարարը նշել է, որ կարևոր է հաշվի առնել հակամարտության սկզբնապատճառները և ակտիվ երկխոսություն վարել բոլոր կողմերի հետ։