Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը անդրադարձել է իր դստեր՝ Նարեի՝ Եվրատեսիլում հաղթանակին․
«Զգացմունքներս խեղդում են, ԲԱՅՑ…
Իմ սիրելի դստրիկը՝ իմ հինգ հրաշալի ձագերից մեկը, աննկուն կամքի, անսահման աշխատասիրության և իր բնածին տաղանդները հետևողականորեն զարգացնելու շնորհիվ հասավ իր նպատակին՝ մասնակցել Մանկական Եվրատեսիլին, և, Աստծո կամոք, միանգամից կրկնապատկեց հաջողությունը՝ դառնալով այդ փառատոնի թագուհին։
Բերկրանքը ժայթքում է իմ բոլոր բջիջներից։ Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը։
Բայց խոսքս հատուկ ուղղում եմ նաև բոլոր հայրերին. եղբայրնե՛ր, զբաղվե՛ք ձեր երեխաներով մանրամասնորեն։ Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի։ Երեխաների տաղանդները զարգացնելն այնքան լուրջ գործ է, որ ԵՐԿՈՒ ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում»։



Բաց մի թողեք
«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»… ինն ամիս անց. Լուսանկարներ
Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ
Այլևս չհիշատակես իմ անունը․ Մայա Մարգարյանին զայրացրել է Ինգա Արշակյանի սաունայի պատմությունը. Լուսանկար