28/10/2026

EU – Armenia

Ձեզ ստիպե՞լ են դա անել

Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու տուժած անձանց պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի և հիմնական զեկուցող Զարուհի Բաթոյանի միջև բանավեճ է ծավալվել։

Ղազարյանը, դիմելով Բաթոյանին, հարցրել է՝ հաշվի առնելով, որ բռնությունը միայն ֆիզիկական բնույթ չի կրում, արդյոք վերջինս նույնպես բռնության զոհ է դարձել, և որևէ մեկը նրան ստիպե՞լ է ներկայացնել օրինագիծը։

Բաթոյանը պատգամավորի պահվածքը դատապարտելի է որակել՝ միաժամանակ շեշտելով, որ որևէ մեկը իրեն չի պարտադրել նախագիծը ներկայացնել։

Նշենք, որ խոսքը Աննա Հակոբյանի նախաձեռնած «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մասին է: