Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը վերաբերող օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատել է նախաձեռնության հեղինակին։
Իր ելույթում Ղազարյանը հիշատակել է նախաձեռնության հեղինակի՝ նախկինում իրականացրած մի շարք քայլեր՝ այդ թվում «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունն ու Մեհրիբան Ալիևային Շուշի հրավիրելու առաջարկը։ Նա նաև նշել է զինված ջոկատ ստեղծելու հանգամանքը՝ պնդելով, որ այդ նախաձեռնություններն ավարտվել են ողբերգությամբ։
«Նախաձեռնության հեղինակը, որը «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում Մեհրիբան Ալիևային Շուշի հրավիրող, զինված ջոկատ ստեղծող էր, նրա ստեղծած բոլոր նախաձեռնություններն ավարտվել են ողբերգությամբ։ Զգուշացեք նաև այս նախաձեռնությունից»,- հայտարարել է Էդգար Ղազարյանը։


Բաց մի թողեք
Այսօր Չեխիայի գլխավոր պետական և ազգային տոներից մեկն է․ Լուսանկար
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը․ Ծառուկյան