28/10/2026

EU – Armenia

Օրբանը` ՄԱԿ Գլխավոր քարտուղար

ՄԱԿ գործող վարչակազմը դիտարկում է Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանին ՄԱԿ Գլխավոր քարտուղար դարձնելու հնարավորությունը։

Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։

Համաձայն առկա տեղեկությունների, Օրբանի թեկնածությանը կարող են կողմ լինել նաեւ Մոսկվան եւ Պեկինը։ Օրբանը կարող է ՄԱԿ Անվտանգության խորբհրդի 15 անդամներից ստանալ առնվազն 10-ի աջակցությունը։ Ընդ որում՝ ութի դեպքում՝ աջակցությունը կարելի է համարել երաշխավորված։

Պարբերականը գրում է, որ գլխավոր հարցը մնում է այն, թե Օրբանի թեկնածությանը ինչպես կվերաբերվեն Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, որոնք որպես կանոն՝ «վետո»-ի իրավունքի կիրառմանը վերաբերվում են չափազանց զգուշավոր կերպով։ Հիշեցնենք, որ ՄԱԿ գործող Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերի երսունմեկին։ Գլխավոր քարտուղարի պաշտոնին այս պահի դրությամբ հավակնողները հետեւյալն են՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, ՄԱԿ Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի ղեկավար Ռեբեկա Գրինսպանը, Էկվադորի ԱԳ եւ Պաշտպանության նախկին նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գերսեսը, ՄԱԿ-ում Գայանայի մշտական ներկայացուցիչ Քարոլինա Ռոդրիգես-Բիրքեթը, Միացյալ Նահանգներում եւ Ֆրանսիայում Էկվադորի նախկին դեսպան Իվոն Բաքին, ՄԱԿ-ում Ուգանդայի նախկին մշտական ներկայացուցիչ Օլարա Օթունուն եւ Էմիրաթների ԱԳՆ պետնախարար Լանա Զաքի Նուսեյբան։