31/10/2026

EU – Armenia

Ո՞վ պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահը՝ ըստ Մերկելի

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին փոխարինելու համար նախագահ ընտրել կնոջ։

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության 77 տարիների ընթացքում կին երբեք նախագահ չի եղել», – ափսոսանքով ասել է նա Spiegel-ին տված հարցազրույցում։

Նախկին կանցլերը շեշտել է, որ ճանաչում է արժանի թեկնածուների, բայց հրաժարվել է նրանց անունները նշելուց։

Շաբաթ օրը Շտայնմայերը հայտարարեց Գերմանիայում քաղաքական պառակտման և Վայմարի Հանրապետության ճակատագրի կրկնության սպառնալիքի մասին։ Նրա խոսքով, երկրում տեղի է ունենում ժողովրդավարական գործընթացների վարկաբեկում և հասարակության արմատականացում։