31/10/2026

EU – Armenia

6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը

Վանաձորում հուլիսին տեղի ունեցած՝ 6-ամյա աղջնակի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի մոր նկատմամբ։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Հ. Պ.-ն ոչ պատշաճ է կատարել երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունները։ Մասնավորապես, նա չի հետևել, որ երեխաները տան բակում խաղողի ողկույզից կախված սավանով պատրաստված օղակով ճոճվեն։

Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ հանգամանքը հանգեցրել է երեխայի մահվան։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսին Վանաձորի Բուլղարական թաղամասի տնակներից մեկում հայտնաբերվել էր 6-ամյա աղջնակի մարմինը։