MONK3-ը հիմնադրման երկրորդ տարեդարձի առթիվ հայտարարել է նոր՝ «Մտքի ուժը» ինտելեկտուալ նախագծի մասին՝ հրապարակելով դրա առաջին թրեյլերը։
Նախագծին կմասնակցի 16 թիմ՝ ընդհանուր 48 մասնակցով, որոնք կմրցեն մինչև 10 միլիոն դրամ մրցանակային ֆոնդի համար։ Խաղի հիմքում կլինեն գիտելիքը, ինտուիցիան, ռիսկի դիմելու կարողությունն ու թիմային աշխատանքը։
«Մտքի ուժը» կվարի հաղորդավար Հրաչ Մուրադյանը։
MONK3-ը նոր նախագիծը ներկայացնում է որպես ինտելեկտուալ խաղերի ձևաչափին նոր մոտեցում։ Թրեյլերում մասնակիցներին սպասվող մրցակցությունը բնութագրվում է որպես «ինտելեկտուալ խելահեղ դիմակայություն»։



Բաց մի թողեք
Հայաստանին են մոտենում սառը օդային հոսանքներ. կցրտի 8-10 աստիճանով, սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան
Զիրոյանը ներկայացրել է այն երգը, որը տարիներ առաջ նվիրել էր Իննա Խոջամիրյանին, բայց փոխված տարբերակով․ Տեսանյութ
Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը