04/11/2026

EU – Armenia

Դիլիջանի համայնքապետը կադրային ջա՞րդ է սկսել

Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը ՏԻՄ ընտրություններում շռնդալից հաղթանակ տանելուց հետո սկսել է համայնքապետարանում կադրային ջարդ իրականացնել:

Նա հոկտեմբերի 30-ին որոշել է նոյեմբերի 1-ից համայնքային ենթակայության «Դիլիջանի թիվ 4 մակապարտեզ» ՀՈԱԿ տնօրեն, 62-ամյա Անահիտ Սահակյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ համաձայն անձնական դիմումի:

Դիլիջանի համայնքապետը հոկտեմբերի 30-ին նաեւ որոշել է իր օգնական Աշխեն Ամիրխանյանին նոյեմբերի 2-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։ Որպես որոշման հիմք՝ նշված է Աշխեն Ամիրխանյանի անձնական դիմումը։ Աշխեն Ամիրխանյանին հարցրինք աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառը, պատասխանեց. «Ես չգիտեմ ով ինչի համար է ազատվում աշխատանքից, երբեք էլ չեմ հետաքրքրվել ։

Իսկ քանի որ ղեկավարի օգնական պաշտոնում իմ առաջադրանքը պատվով հասցրել եմ վերջակետին, եւ սովոր չեմ (առանց աշխատելու) աշխատավարձ ստանալ, տեղափոխվում եմ այն աշխատանքին, որտեղ կարող եմ աշխատավարձ վաստակել։ Այսքանը»։ Բայց մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են գրվում այս դիմումները, մանավանդ մարզում աշխատող մարդիկ ինչու պետք է դիմում գրեն-ազատվեն, որ համալրեն գործազուրկների շարքերը: