04/11/2026

EU – Armenia

Քեյշա Լենս Բոթոմսը դարձել է ԱՄՆ-ում նահանգապետ ընտրված առաջին սևամորթ կինը. Լուսանկար

Ատլանտայի նախկին քաղաքապետ Քեյշա Լենս Բոթոմսը դարձել է Միացյալ Նահանգներում նահանգապետ ընտրված առաջին սևամորթ կինը։

Դեմոկրատ Բոթոմսն ընտրվել է Ջորջիայի նահանգապետ։ Նա պարտության է մատնել հանրապետական ​​գործարար Ռիկ Ջեքսոնին, ով իր նախընտրական քարոզարշավի վրա ծախսել էր ավելի քան 200 միլիոն դոլար սեփական միջոցներից։

Քեյշա Լենս Բոթոմսն առաջին դեմոկրատն է, ով 1998 թվականից ի վեր հաղթում է Ջորջիայի նահանգապետի ընտրություններում։

Blog Image