05/11/2026

EU – Armenia

Հայաստանի քաղաքացիները մեկ քայլով մոտեցան Եվրոպական միություն առանց վիզայի մեկնելու հնարավորությանը․ Մարթա Կոս. Լուսանկարներ

«Հայաստանի քաղաքացիները մեկ քայլով մոտեցան Եվրոպական Միություն առանց վիզայի մեկնելու հնարավորությանը»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ հրապարակելով լուսանկարներ։

886794429_17914546305471892_7971834272166541036_n.jpg (792 KB)888058087_17914546314471892_1106697752262377770_n.jpg (970 KB)

«ԵՄ-ի աջակցությամբ հայաստանցիները հնարավորություն կունենան ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, ինչը կարագացնի սահմանային ստուգումները և կհեշտացնի ճամփորդությունը։

883452991_17914546323471892_3658174695103319752_n.jpg (794 KB)

Հայաստանն ընտրում է ավելի սերտ կապեր Եվրոպայի հետ, և մենք այդ ընտրությունը բովանդակալից ենք դարձնում նրա ժողովրդի համար»,- գրել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատարը։