Ես քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ և երբևէ չեմ ունեցել։ Գրել է Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։
«Պարտադիր չէ, որ մարդ անձնական շահ կամ քաղաքական հեռահար նպատակներ ունենա՝ իր քաղաքի խնդիրներով զբաղվելու համար։ Ես պարզապես շատ եմ սիրում մեր քաղաքը և ուզում եմ, որ այն ավելի լավը դառնա։
Գոհ եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և նրա թիմի աշխատանքից։ Շատ մեծ աշխատանք է կատարվում, և ես էլ իմ առաջարկներով ու խորհուրդներով փորձում եմ օգնել, որպեսզի մեր քաղաքում դրական փոփոխություններն ավելի արագ ու արդյունավետ լինեն։ Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը շատ լավ է ստացվում»,- նշել է նա։


Բաց մի թողեք
Եվ այսպես, բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը
Նիկոլ Փաշինյանը ընտրել է Հայաստանի nչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին․ Լևոն Զուրաբյան
Ի՞նչ ենք արդյունքում ուզում մենք՝ ընտրողներս՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն