«ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում երեկ Շաքիի հայտնի դեպքերի վերաբերյալ փակ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցելու համար խորհրդարան են եկել պաշտպանության եւ ներքին գործերի նախարարները, ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահը:
«Հրապարակ» թերթը գրում է. Ընդդիմադիր պատգամավորներից քննարկմանը մասնակցել են միայն «Հայաստան» դաշինքի անդամներ Գեղամ Մանուկյանն ու Արթուր Խաչատրյանը, ՔՊ-ականներից էլ հաշված պատգամավորներ են ներկա գտնվել: Սակայն խորհրդարանականներն ասում են, որ իրավապահ եւ ուժային մարմինների ղեկավար կազմի մասնակցությունը հանձնաժողովային ֆորմատում, կարելի է ասել, աննախադեպ է։
Գաղտնիք չէ, որ ՔՊ-ում Վիլեն Գաբրիելյանի նկատմամբ կա ակնհայտ վերաբերմունք, որ պատգամավորն իր տեղում չէ եւ կապ չունի այդ պաշտոնի հետ, ուստի Գաբրիելյանը կաշվից դուրս է եկել, որ հակառակում համոզի, եւ նման ներկայանալի կազմով հանդիպումն այդ պատճառով է կայացել։
Ինչ վերաբերում է քննարկման բովանդակությանը, մեզ ասացին, որ բարձրաստիճան հյուրերն առանձնապես սենսացիոն բացահայտումներ չեն արել, կրկնել են Փաշինյանի առաջ քաշած վարկածը, որ կատարվածն ընդամենը կրիմինալ հանցագործություն է` դիվերսիա չէ, ինչպես նաեւ՝ ընդունել են, որ տարբեր կառույցներ կարող էին եւ հետագայում պետք է ավելի համակարգված գործեն նման դեպքերում, որ սահմանախախտներին շուտ հայտնաբերեն։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է քննարկումը:


Բաց մի թողեք
Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ
Ինչպես միշտ` ուշացած
Փաշինյանն Ալիեւի դուբինկան է` բութ գործիք նրա ձեռքում