07/11/2026

EU – Armenia

Պարտությունից հետո Էդգար Շաթիրյանը խորհրդավոր գրառում է արել. Լուսանկար

Պարտությունից հետո ՍԴ նախագահի թեկնածու Էդգար Շաթիրյանը խորհրդավոր գրառում է արել՝ հրապարակելով այս տողերը․

«Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում, մարդկային հոգում՝ զազիր ու նանիր՝ համրել եմ հազար գարշանք ու նողկում»։ Գրառումը հայտնվել է նրա՝ Վլադիմիր Վարդանյանին պարտվելուց և ընտրության արդյունքների վերաբերյալ բավական ուշագրավ հայտարարություններ անելուց հետո։

Շաթիրյանը, հիշեցնենք, ասել էր, որ արդյունքն իր համար անկանխատեսելի չէր և հարց էր բարձրացրել՝ արդյոք «սա էր 2020 թվականի սահմանադրական փոփոխության վերջնանպատակը»։

Պարտությունից հետո Էդգար Շաթիրյանը խորհրդավոր գրառում է արել