11/11/2026

EU – Armenia

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին. Լուսանկար

Վաղը կայանալու է Եղեգնաձոր խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ ընտրվելու է համայնքապետ: Ընտրությունների արդյունքում, հիշեցնենք, ուշագրավ իրավիճակ է ստեղծվել այստեղ:

2 կուսակցություն` «Հանրապետությունն» ու ՔՊ-ն ստացել են հավասար թվով մանդատներ, 1 մանդատ էլ ստացել է «Ուժեղ Հայաստանի» մաս կազմող «Նոր դարաշրջան» կուսակցությունը: 2 առաջատար թեկնածուները` Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, որը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչն է և մյուս թեկնածուն` Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ով ՔՊ-ի թեկնածուն է, անհաղթահարելի հակասություններ ունեն միմյանց հետ և համաձայնության չեն գալիս: Այնպես որ համայնքում իշխանության ճակատագիրը կախված է ընդդիմադիր ավագանու անդամից` Մարտին Հարությունյանից:

Մինչև երեկ ընդդիմությունը վստահ էր, որ իրենց ավագանու անդամը ոչ մի կուսակցությանն էլ չի տալու իր թանկ ձայնը և համայնքում իշխանություն չի ձևավորվելու` գնալու են նոր ընտրությունների: Բայց քիչ առաջ Եղեգնաձորի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանն արդեն իր հաղթանակն է նշում` «Նոր դարաշրջանի» ներկայացուցիչը խոստացել է վաղվա նիստում ձայնը տալ իրեն:

Եղեգնաձորում այս առիթով տարակուսած են` 14 տարի համայնքը կառավարող Դավիթ Հարությունյանն այնքան վատ համայնքապետ է, որ անգամ ՔՊ-ն չի ցանկացել նրան առաջադրել` ընդդիմությունն ինչու՞ է որոշել աջակցել նրան:

Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին