««Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել, բայց ոչ թե Արսեն Գեւորգյանի մահվան առիթով, այլ կալանավորներից մեկի՝ հեռախոս գործածելու:
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ մեղադրանք է առաջադրվել բանտի 6 աշխատակցի` Ալբերտ Հարությունյանը, Էդգար Ղազարյանը, Ռուբեն Ասատրյանը, Նարեկ Բալդրյանը, Կարապետ Պողոսյանը, Ռազմիկ Գասպարյանը մեղադրվում են ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։
Ըստ մեղադրանքի՝ նրանք լիարժեք չեն վերահսկել խցերը, չեն խուզարկել, ինչի հետեւանքով կալանավոր Հովհաննես Սաֆարյանը երկար ժամանակ բջջային հեռախոս է օգտագործել եւ դրա միջոցով ձեռք բերել ու տարածել անչափահասների վերաբերյալ պոռնկագրական նյութեր։ Սաֆարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, գործի վերաբերյալ ինֆորմացիան «Դատալեքս»-ում փակ է։
Ըստ մեղադրանքի՝ ՔԿՀ աշխատողների անփութության հետեւանքով կալանավորը շարունակել է ծանր հանցագործություն կատարել նաեւ բերդում գտնվելու ժամանակ։


Բաց մի թողեք
Ամեն կերպ փորձում են արդարացնել այն իրավիճակը, որը տիրում է բանակում
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ Լուսանկար