Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ անհրաժեշտ է ամբողջապես ստանձնել Ուկրաինայի ֆինանսական աջակցությունը եւ ԵՄ առաջիկա յոթնամյա բյուջեում արտացոլել այդ հանձնառությունը։
Նա կոչ է արել վերանայել ԵՄ յոթնամյա բյուջեի առաջնահերթությունները՝ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի հետ Բեռլինում ունեցած ասուլիսի ժամանակ։ Մերցը կարեւորել է ԵՄ պաշտպանունակությունն ու մրցունակության բարձրացումը։
Ապա արդեն կարեւորել է Ուկրաինային հատկացվելիք օգնությունը առաջիկա տարիների ընթացքում։ Հիշեցնենք, որ Financial Times պարբերականը նախօրեին գրել էր, որ Մերցը ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային սպառնացել էր վետո կիրառել ԵՄ առաջիկա յոթ տարիների համար ընդունվելիք բազմամյա բյուջեի նկատմամբ, եթե այնտեղ չարտացոլվի Ուկրաինային հատկացվելիք օգնությունը։


Բաց մի թողեք
Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանին զիջել Դոնբասը անգամ խաղաղության համաձայնագրի դիմաց. Զելենսկի
Զելենսկին Ստուբի հետ Աբու Դաբիում քննարկել է բանակցությունները
ՄԱԿ-ում մեծամասնությունը քվեարկել է Ռուսաստանի՝ նացիզմի վերաբերյալ բանաձևի օգտին