Ազգային-Ժողովրդավարական Բևեռը խորին ցավակցություն է հայտնում «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և համախոհներին։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը ինֆարկտն է, սակայն պաշտոնական եզրակացությունը դեռ չկա։
Պետությունը, որը մարդուն զրկում է ազատությունից, պատասխանատու է նրա կյանքի և առողջության համար։ Երբ կալանքի տակ գտնվող քաղաքացին մահանում է, իշխանությունը պարտավոր է հրապարակայնորեն և անհապաղ պատասխանել՝ ինչ պայմաններում է պահվել նա, ստացել է արդյո՞ք անհրաժեշտ բժշկական օգնություն, և ինչու՞ դա չի կանխվել։
Մենք պահանջում ենք՝ անկախ, թափանցիկ և անհապաղ քննություն՝ միջազգային դիտորդների ներգրավմամբ, մահվան պատճառների և կալանքի պայմանների մասին հրապարակային հաշվետվություն, նույն դեպքերի կրկնությունը կանխելու համար բոլոր կալանավորված քաղաքական գործիչների և ընդդիմադիրների առողջական վիճակի անհապաղ ստուգում ու համապատասխան բուժօգնության ապահովում, քաղաքական շարժառիթներով հետապնդումների դադարեցում։
Մարդու կյանքի և արժանապատվության պաշտպանությունը քաղաքական տարաձայնություններից վեր է։ Պետություն, որի բանտերում մահանում են ընդդիմադիր գործիչները, դադարում է լինել իրավական պետություն։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդ


Բաց մի թողեք
Ընդդիմությունը Եղեգնաձորում որոշել է ձայնը տալ գործող համայնքապետին. Լուսանկար
Նուբարաշենի պայմաններն այնքան սարսափելի են, որ անկարելի է դրանց մասին խոսել՝ առանց հոգեկան անդորրդ կորցնելու. Գալստյան
Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ Արսեն Գևորգյանի մահվանից հետո. փաստաբանական թիմ