«Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 10-11-ին կայանալիք «Ինքնիշխանությունից դեպի համագործակցություն» Փարիզի 9-րդ խաղաղության համաժողովին:
«Հրապարակ» թերթը գրում է. Փարիզից նա ուղիղ կմեկնի Անթալիա՝ COP31-ին մասնակցելու, եւ բաց կթողնի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը նույն օրերին տեղի է ունենալու Մոսկվայում։
Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ընտրության հարցում ՀՀ իշխանությունները կողմնորոշվում են հօգուտ վերջինի, անգամ փորձում են սադրել ՌԴ-ին, որ Հայաստանին իրենք դուրս թողնեն ՀԱՊԿ-ից։ Սակայն ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել` ոչ թե հանելու են Հայաստանին, այլ որոշում կկայացվի «ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու» մասին՝ այդպիսով վերջնական որոշումը թողնելով Փաշինյանին։
Օգոստոսի վերջին Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը մտադիր չէ ակտիվացնել իր աշխատանքը ՀԱՊԿ-ում։ «Ես շատ ուրախ կլինեի, եթե կազմակերպությունը որոշեր հեռացնել Հայաստանի Հանրապետությունը։ Առնվազն մենք կազատվենք դուրս գալու կամ դուրս չգալու դիլեմայից»,- նշել էր նա։


Բաց մի թողեք
Ամեն կերպ փորձում են արդարացնել այն իրավիճակը, որը տիրում է բանակում
Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ Լուսանկար