«Առաջարկում եմ` ընդդիմությունն ապահովի 6 ձայնը, եւ գնանք հանրաքվեի։ Եթե ժողովուրդը դեմ քվեարկի, ես հրաժարական եմ տալիս պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում:
Եթե ժողովուրդը կողմ է քվեարկում սահմանադրությանը, ես էլի պաշտոնապես ասում եմ` հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվում որպես վարչապետի թեկնածու: Ես բաց եմ պահում այս առաջարկը»,- խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ՄԱՍ կուսակցության վարչության փոխնախագահ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանը «Հրապարակի» հետ զրույցում այս թեմայի հետ կապված ասում է. «Իսկ Դուք հավատո՞ւմ եք Փաշինյանի խոսքերին, հավատո՞ւմ եք, որ նա կարող է հեռանալ: Այս երկու-երեք օրերին Նիկոլ Փաշինյանը «հոյակապ» բեմադրություն է ցուցադրել: Ի՞նչ է ուզում նա, ուզում է մեկ գնդակով երկու նապաստակ ոչնչացնել: Իր խոսույթում անդադար ասում է` ինձ վեց մանդատ տվեք, սահմանադրության փոփոխության հարցը դնենք հանրաքվեի, եթե ժողովուրդն ասի «ոչ», ես կհեռանամ, իսկ եթե ասի «այո», ես կհեռանամ 2031 թվականին եւ այլեւս չեմ առաջադրվի: Եթե վերլուծում ենք նրա ասածները, գալիս է հետեւյալ գաղափարը` ինչո՞ւ է այս մարդն ամեն գնով փորձում վեց մանդատ վերցնել ընդդիմությունից: Պատասխանը պարզ է․ Նիկոլ Փաշինյանը փորձում է ոչնչացնել ընդդիմությանը: Եթե ընդդիմությունն այդ վեց մանդատը տա Նիկոլին եւ համաձայնի գնալ հանրաքվեի, ապա Փաշինյանը հաստատ հաղթելու է, հաղթելու է ռեպրեսիաներով, ստերով, կեղծիքով, մանիպուլյացիաներով, բոլոր տիպի հնարավորություններն օգտագործելով՝ նա հասնելու է հաղթանակի: Եթե ընդդիմությունը հանկարծ համաձայնի մասնակցել հանրաքվեին, ապա նախ կհեղինակազրկվի եւ կկորցնի վստահությունը հանրության շրջանում: Նիկոլն այդ քայլով երկու նպատակի կհասնի՝ կոչնչացնի ընդդիմությանը եւ կփոխի սահմանադրությունը: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի նա չկարողանա հասնել իր ուզածին: Նրան չի կարելի հավատալ, այդ մարդը չի հեռանալու իր կամքով: Խաբում է: Գեղեցիկ է խաբում, եւ այդ ստին շատերն են հավատալու: Ամենալավ տարբերակն այս փուլում, որը Նիկոլին իրապես դժվար դրության մեջ կդնի, այն է, որ ընդդիմությունը մանդատները վայր դնի: Ինչ կկատարվի, եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի: Միանգամից երկու լավ բան տեղի կունենա իր համար: Նախ` ընդդիմության հեղինակությունը կբարձրանա հանրության մոտ: Ժողովուրդը կսկսի հավատալ նրանց, որ աթոռի համար չէին պայքարի մեջ մտել, ոչ էլ իրենց միլիարդները պահելու համար, այլ իսկապես մտածում են երկրի եւ պետականության մասին: Եթե մանդատները դնեն, Նիկոլը ստիպված խեղճանալու է: Նա կարող է մարդկանց ինչ-որ զանգվածի փողոց հանել ու հավատացնել, որ ընդդիմությունը պատերազմ է հրահրում: Բայց եթե նրանք մանդատ չունեցան, ապա նոր հնարավորություն ձեռք կբերեն, կստիպեն Նիկոլին գնալ արտահերթ ընտրության: Եթե արտահերթ ընտրություն լինի, Նիկոլը նորից 50+ չի հավաքելու: Նա շատ լավ գիտի, որ ժողովուրդը չի սատարում իրեն, չի վստահում: Ինչո՞ւ է այսպես հիստերիայի մեջ ընկել, որովհետեւ մեզնից լավ գիտի այդ պարզ իրողությունը: Անգամ սահմանադրական օրենքներ խախտելով նա չստացավ մեծամասնություն»:


Բաց մի թողեք
Նիկոլ, ասե՞մ ինչ գրես Սահմանադրության մեջ
Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ. Լուսանկար
Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել