21/11/2026

EU – Armenia

3 տարի անց դեռ վթարված կամուրջի նախագիծն են գծում

2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղի հետևանքով վարարած Դեբեդ գետը վնասեց, վթարային դարձրեց միջպետական ավտոճանապարհից երկաթուղային Այրում կայարան տանող կամուրջը, այն դարձավ երթեկության համար ոչ պիտանի, վտանգավոր։

Երկաթուղային Այրում կայարանը Այրումի պահածոների գործարանին երկաթգծով կապող կամրջից երկութուղու ռելսերը հանվեցին, այդ կամուջը սկսեց ծառայել տրանսպորտային միջոցների երթևեկի, դեպի կայարան և կայարանից մարդկանց ու բեռների փոխադրումների համար։ Վթարային կամրջի փոխարեն ե՞րբ է նոր կամուրջ կառուցվելու։

Տավուշի մարզպետի աշխատակազմն այս հարցմանը պատասխանել է․ «Այրում քաղաքի կամրջի նախագիծը պատրաստ է, այն ներկայացվել է համալիր փորձաքննության, շինարարությունը կկատարվի 2027 թվականին»։