Բացառիկ տեղեկություններով՝ ՔՊ Աբովյանի տարածքային խորհրդում օրերս որոշում է կայացվել դիմել կուսակցության վարչությանը՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու հարցով։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցը քննարկման է դրվել այն բանից հետո, երբ Աբովյանի ՔՊ խորհուրդը երկար ժամանակ փորձել է Ավետ Կոնջորյանին հրավիրել նիստերի՝ նրա վարքագծի վերաբերյալ հարցեր ուղղելու և պարզաբանումներ ստանալու նպատակով։ Սակայն վերջինս շարունակաբար հրաժարվել է մասնակցել նիստերին։
Ժողովուրդ օրաթերթի ՔՊ-ական աղբյուրների հաղորդած տեղեկություններով՝ վերջին անգամ ևս նրան հրավիրել են խորհրդի նիստին՝ իր վարքի վերաբերյալ բացատրություններ տալու համար, սակայն Ավետ Կոնջորյանը կրկին չի ներկայացել։ Արդյունքում հարցը քննարկվել է առանց նրա մասնակցության, և որոշում է կայացվել առաջիկայում դիմել ՔՊ վարչությանը՝ կուսակցությունից հեռացնելու առաջարկով։
Իսկ ի՞նչն է դարձել նման որոշման պատճառը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դժգոհության պատճառներից մեկը Ավետ Կոնջորյանի՝ վերջին շրջանի վարքագիծն է, ինչպես նաև՝ նրա քաղաքական ակտիվությունն ու շփումները։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ նա ակտիվ հարաբերություններ է հաստատել Աբովյանի համայնքապետ դառնալու հավակնություններ ունեցող քրեական անցյալով հայտնի Արթուր Հարությունյանի՝ Պալաչի և նրա շրջապատի հետ։
Հատկանշական է, որ Ավետ Կոնջորյանի անունը վերջին շրջանում մի շարք սկանդալային պատմությունների կենտրոնում է հայտնվել։
Հիշեցնենք, որ ամենաաղմկահարույց պատմություններից մեկը տեղի ունեցավ հուլիսի 25-ին, երբ Ավետ Կոնջորյանը սեփական տան շքամուտքի մոտ ծեծի ենթարկվեց։ Դեպքին նախորդել էր միջադեպ, որի տեսանյութը տարածվեց համացանցում․ դրանում երևում էր, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնում մեղադրյալներից մեկի տան մոտով և հայհոյանքներ հնչեցնում։ Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ այդ պահին նրան ուղեկցում էր պարեկային ծառայության ավտոմեքենա։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ավետ Կոնջորյանին ուղեկցող պարեկը ազատվել է աշխատանքից։ Իսկ ծեծի դեպքի առթիվ հինգ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել»։


Բաց մի թողեք
Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել
Անելանելի վիճակ
Եթե հանրաքվեն կայանա, նա հաղթելու է ռեպրեսիաներով, կեղծիքով