Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցի ընթացքում վերջինիս հասցեին շուրջ յոթ անգամ կրկնեց «եղկելի եք» արտահայտությունը։
Միջադեպի առնչությամբ Աժ նախկին պատգամավոր, «Խոսքի ուժը» իրավապաշտպան ՀԿ նախագահ Թագուհի Թովմասյանը դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ՝ նրա գործողությունները չե՞ն խախտում պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները։
Դիմեցինք ԿԿՀ՝ պարզելու՝ տրվե՞լ է դիմումին ընթացք եւ ո՞ր փուլում է հարցը։ Ի դեպ, նույնիսկ դիմումի անհրաժեշտություն չկա, Հանձնաժողովն ինքնուրույնաբար էլ պետք է քններ բարձրաստիճան պաշտոնյայի բարեվարքության հարցը: Մեր հարցին ի պատասխան ԿԿՀ-ից հայտնեցին, որ դիմումն ուսումնասիրության փուլում է․ «Թագուհի Թովմասյանը դիմել է հանձնաժողով, դիմումը գտնվում է ուսումնասիրության փուլում, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն։ Հանձնաժողովը դիմումը վերադարձնելու, վարույթի մերժելու մասին կամ վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունում է դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դիմողին ծանուցում է եռօրյա ժամկետում»։ Նշենք, որ Թագուհի Թովմասյանը ԿԿՀ է դիմել նոյեմբերի 20-ին։


Բաց մի թողեք
Մոսկվան երկխոսություն է սկսում Եվրոպայի հետ՝ հանուն խաղաղության․ նոր շրջադարձ
Արտաշատի 44-ամյա բնակիչն անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշն ու 10 հազար դրամ շորթել
Եկեղեցու հետ հարաբերությունների նոր կանոններ․ ինչ է ամրագրում Սահմանադրության նախագիծը