25/11/2026

EU – Armenia

Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

«Նոյեմբերի 17-ին զինվորական տոնացույցով նշվում է բուժծառայողի օրը։ Մեր տեղեկություններով՝ այդ օրը ռազմական բժիշկները մոտ 300 հոգու մասնակցությամբ միջոցառում են կազմակերպել, որին մասնակցել է նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր աղբյուրն ասաց, որ միջոցառումը կազմակերպվել է Վանաձորի «Մարսել» ռեստորանում, որտեղ մինչեւ ուշ երեկո մեծ շուքով նշել են բուժծառայողի օրը՝ հաշվի չառնելով, որ այդ օրը բանակում մահ է գրանցվել․ Գավառում սգում էին հերթական զինծառայողի մահը: Վանաձորի «Մարսել» ռեստորանից հաստատեցին մեր տեղեկությունը, որ իրենց մոտ նման միջոցառում է եղել»:

ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր բանակային դիրքեր, զրուցել զինանձնակազմի հետ և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին:

Գլխավոր շտաբի պետն այցելել է նաև ՊՆ մի շարք զորամասեր: Այցի շրջանակում ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են մի շարք հանձնարարականներ։