«Նախօրեին սահմանադրության նախագծի եւ ԹՐԻՓՓ-ի ծրագրի մեկնարկը հայտարարելուց հետո ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ ՀՀ վարչապետն ընդունեցին Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններին գրեթե ողջ կազմով:
«Հրապարակ» թերթը գրում է. Բացի այն, որ այդ հավաքով Փաշինյանը թերեւս ցանկանում էր Եվրոպայի աջակցությունն ի ցույց դնել եւ ստանալ սահմանադրության նոր տեքստի եւ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ, ըստ որոշ տեղեկությունների, դեկտեմբերի 3-ին Մոսկվա կատարելիք կարեւոր այցից առաջ նա փորձում է եւս մեկ անգամ եվրոպական պետությունների տրամադրությունները ստուգել եւ հասկանալ, թե ինչ են առաջարկելու իրեն որպես այլընտրանք, եթե ՌԴ-ի հետ հարաբերությունները վերջնականապես վատացնի եւ գնա կոշտ առճակատման:
Թե ինչ են խոստացել, եւ մինչեւ ուր է հասնելու արեւմտյան աջակցությունը հակառուսական քաղաքականությանը, մեր աղբյուրները չեն հայտնում։


Բաց մի թողեք
Կապանն ու Սևանը՝ իշխանության գլխավոր փորձությունը․ որտեղ է սպասվում ամենաթեժ ՏԻՄ ընտրապայքարը
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շուրջ վերջին շրջանում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում
Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել