Հայաստանի կառավարությունն օրեր առաջ միաժամանակ հայտարարեց երկու նախագծի մեկնարկի մասին՝ նոր սահմանադրության գործընթացի եւ TRIPP-ի։
«Հրապարակ» թերթը գրում է. Մեղրիից մեզ հաղորդեցին, որ իրենց համար շատ անսպասելի շտապողականությամբ երկուշաբթի առավոտյան շինտեխնիկա է հայտնվել Ալվանք գյուղի մոտակայքոմ, որտեղով անցնում է Երեւան-Մեղրի երկաթգիծը, եւ աղբից մաքրելու աշխատանքներ են սկսել իրականացվել, որը տեղում տեսալուսանկարահանել են՝ ավետելով ԹՐԻՓՓ-ի կառուցման մեկնարկը։
Մինչդեռ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վերջերս Սյունիք կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքը լինելու է հունվարի կեսերին։ Թե ինչու է ՀՀ իշխանությունը նման շտապողականություն դրսեւորում, դժվար է ասել։


Բաց մի թողեք
Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի․ Լուսանկար
Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին
Բրյուսովում նոր ընդվզում է հասունանում․ դասախոսները վախենում են աշխատանքը կորցնելուց, ստորագրահավաքները շարունակվում են