Եվրահանձնաժողովը նոր նախապայմաններ է դրել Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու համար։
Այս մասին հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Ստրասբուրգում, Եվրապառլամենտում ունեցած ելույթի ընթացքում։
Դրանցից մեկը վերաբերում է ձմեռվա ընթացքում էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների դադարեցումը, Սեւ ծովով նավերի համար անվտանգ անցման ապահովումը։ Այս երկու պայմանի առկայության պարագայում՝ Բրյուսելը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսել Մոսկվայի հետ։
Նկատենք, որ չնայած նախապայմանների առկայությանը, Բրյուսելը դեռեւս ոչ կարողացել է ՌԴ հետ Ուկրաինայի հարցով բանակցող դեսպանորդ նշանակել, ոչ որոշակիացնել ԵՄ ընդհանուր կամ միասնական դիրքորոշումը։ Դրա փոխարեն՝ համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել յոթ անձից բաղկացած խումբ, որը կաջակցի Ուկրաինային։
34 երկրի և Եվրամիության ներկայացուցիչները Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել Ուկրաինայում արցունքաբեր գազի ենթադրյալ կիրառումը ռազմական գործողությունների ընթացքում։ Համատեղ հայտարարությունը տարածվել է Հաագայում՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ երկրների հանդիպման շրջանակում։
Կազմակերպության կողմից հաստատված լաբորատորիաներն արցունքաբեր նյութի հետքեր են հայտնաբերել Ուկրաինայից ստացված նմուշներում։ Կիևը պնդում է, որ 2022 թվականից ի վեր արձանագրել է նման նյութերով զինամթերքի կիրառման ավելի քան 14 հազար դեպք։
Հայտարարությանը միացած երկրները պահանջել են միջազգային իրավական մեխանիզմներով պարզել պատասխանատուների ինքնությունը։ Ռուսաստանը հերքում է արգելված զինամթերքի կիրառման մեղադրանքները։


Բաց մի թողեք
Լեհաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ին խոցել Ուկրաինայի տարածքի վրայով թռչող հրթիռները
Մերցը գերմանացիներին կոչ է արել պատրաստվել պետական ծախսերի կրճատմանը
Արտահերթ ընտրություններ Թուրքիայում