Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ երկրում բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք, իր կարծիքով, արժանի չեն Մոլդովայի քաղաքացիություն ունենալուն։ Նրա խոսքով՝ ինքը կարող էր կազմել այն մարդկանց երկար ցուցակը, որոնք աշխատում են պետության դեմ՝ ֆինանսական շահերից ելնելով։ Ծանոթ հայտարարություն է, չէ՞: Ի դեպ, Մոլդովան արդեն նման օրենսդրական փոփոխություն է կատարել` քաղաքացիությունից զրկելու դրույթ ներմուծելով օրենսդրության մեջ, ընդդեմ ընդդիմադիր հայացքներ ունեցողների:
Այս հայտարարությունը Սանդուն արել է նոյեմբերի 25-ին՝ Jurnal TV հեռուստաընկերության Secretele Puterii հաղորդման ժամանակ։ Սանդուն նաեւ նշել է, որ Մոլդովայի քաղաքացիության մասին օրենքում կատարված փոփոխությունները որոշ բացառիկ դեպքերում թույլ են տալիս վերանայել քաղաքացիություն շնորհելու որոշումը կամ զրկել անձին քաղաքացիությունից։ «Օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնք բացառիկ դեպքերում թույլ են տալիս վերանայել որոշումը, որպեսզի մարդն այլեւս չունենա Մոլդովայի Հանրապետության քաղաքացիություն։ Սակայն այդ հնարավորությունը բավականին սահմանափակ է։ Գործընթացում ներգրավված է Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը, ինչպես նաեւ այլ կառույցներ, որոնք ուսումնասիրում են յուրաքանչյուր դեպքն առանձին։ Նման բան տեղի է ունենում բացառության կարգով»,- ասել է նախագահը։ Սանդուն կրկին ընդգծել է, որ իր անձնական ցանկությամբ քաղաքացիությունից զրկվողների թիվը շատ ավելի մեծ կլիներ։ «Եթե դա կախված լիներ իմ կամքից, ապա, կարծում եմ, շատ ավելի շատ մարդկանց պետք է զրկել Մոլդովայի Հանրապետության քաղաքացիությունից, քանի որ նրանք չեն հարգում այդ պետությունը եւ գործում են այդ երկրի դեմ»,- հայտարարել է նա։
Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված ալիեւյան սահմանադրության նախագծի մեջ նույնպես նման դրույթ կա նախատեսված` մարդկանց կարող են զրկել ՀՀ քաղաքացիությունից: Ակնհայտ է, որ թե՛ Մայա Սանդուն, թե՛ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիությունից զրկելու են բացառապես իրենց քաղաքական հակառակորդներին: Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, ասում է. «Եկեղեցու դեմ բռնաճնշումներից սկսած, վերջացրած ընտրական գործընթացներում երրորդ երկրների ներգրավվածությունից եւ օրենքներում մի շարք փոփոխություններով, կուսակցություններին որոշ սահմանափակումների առաջ կանգնեցնելով եւ այլն, Հայաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան գտնվում են նույն ճամբարում: Նրանք միատեսակ էքսպերիմենտներ են իրականացնում, մի տեղ տեմպն արագ է, մի տեղ` դանդաղ, սակայն էությունը նույնն է: Ցանկացած իրավաբան կարող է փաստել, որ ոչ մի ՀՀ քաղաքացու չենք կարող առանց քաղաքացիության թողնել: Սովետական Միության տարիների մի ֆիլմ կա` «Ադամանդե ձեռքը»: Որպեսզի թույլ տային ֆիլմը եթեր գնար, մի աբսուրդային պահանջ էին ներկայացրել. ֆիլմը պետք է ավարտվեր ատոմային ռումբի պայթյունի տեսարանով: Ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն էլ որոշել է նման աբսուրդային քայլերի գնալ: Նա սահմանադրության մեջ այնպիսի կետեր է մտցրել, որոնք ընդդիմությանը կտանեն քննարկումների դաշտ: Աննա Գրիգորյանն ասաց. «…. Բովանդակային քննարկման մեջ չենք մտնելու: Խորհրդարանական ընդդիմությունն ունի մեկ անելիք` թույլ չտալ, որ սահմանադրության հարցը դրվի հանրաքվեի: Ընդդիմությունն ուրիշ որեւէ անելիք չունի»: Իշխանությունները դաշտ են նետել այն թեզը, որ իրենք ունեն իրենց անհրաժեշտ վեց մանդատը` ընդդիմադիր խմբակցություններից։ «Եթե ունեն իրենց անհրաժեշտ վեց մանդատը, ապա ինչո՞ւ հենց հիմա հարցը չեն դնում քվեարկության: Քիչ առաջ աչքովս ընկավ, որ ՀՀԿ-ի հետ սերտ կապեր ունեցող մի մարդ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր ֆրակցիաներից տասը մանդատ ունի: Եթե նա իրոք տասը ձայն ունի, ապա ո՞րն է զադերժկան: Այն մարդիկ, ովքեր այս թեզերն առաջ են տանում, նրանց նպատակն այն է, որ Հայաստանում ընդունվի ալիեւյան սահմանադրությունը»:


Բաց մի թողեք
ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին
Փուլ առ փուլ է հայտնում, որպեսզի մարդիկ խուճապի մեջ չհայտնվեն
Ինչու գնաց 50-ի Կարենը, ով կփոխարինի նրան