Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, իշխող կոալիցիայի մեծամասնության աջակցությամբ հաստատել է 2027 թվականի դաշնային բյուջեն։
317 պատգամավոր կողմ է քվերակել, 260-ը՝ դեմ։
Բյուջեն նախատեսում է 555,9 միլիարդ եվրոյի ընդհանուր ծախսեր, ինչը մոտ վեց տոկոսով ավելի է ընթացիկ տարվա ցուցանիշից։ Հիմնական բյուջեի շրջանակում ներդրումները կհասնեն 61,8 միլիարդ եվրոյի։ Նախատեսվում է, որ նոր փոխառությունների զուտ ծավալը 98 միլիարդից կաճի մինչև 123 միլիարդ եվրո։
Հիմնական բյուջեի մեկ երրորդից ավելին հատկացվում է աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտներին։ Մեկ այլ առաջնահերթություն է պաշտպանությունը. այս ոլորտում ծախսերը նախատեսվում է հասցնել գրեթե 140 միլիարդ եվրոյի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Սառը պատերազմի ավարտից ի վեր։
Ուկրաինային աջակցելու համար նախատեսվել է 12 միլիարդ եվրո։


Բաց մի թողեք
Ուկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտների
ԵՄ հաջորդ տարվա բյուջեն 211,5 միլիարդ եվրո է
Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև սննդամթերքի վերաբերյալ համաձայնագիրը նախատեսում է տուգանք