28/11/2026

EU – Armenia

ՔՊ-ական թեկնածուի հորեղբայրը՝ Ռուսաստանում թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներմուծման և իրացման մեղադրանքով․ Տեսանյութ

Երեկ Մասիսի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված աղմկահարույց դատավճռից հետո համացանցում տեսանյութ է տարածվել ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանի հորեղբոր՝ Գրիշա Հակոբյանի մասին։

Տեսանյութում Ռուսաստանի իրավապահ մարմինների օպերատիվ կադրերն են, որոնց համաձայն՝ Գրիշա Հակոբյանը ձերբակալվել է Մարոկկոյից Ռուսաստան խոշոր չափի հաշիշ ներմուծելու և իրացնելու մեղադրանքով։ Կադրերում երևում է, թե ինչպես են իրավապահները ծաղկի թաղարների մեջ թաքցված հաշիշ հայտնաբերում։ Ըստ տեսանյութում ներկայացվող տեղեկությունների՝ թմրանյութը նախատեսված է եղել իրացման համար։

Այս ամենը հատկապես ուշագրավ է Մասիսում ստեղծված նախընտրական իրավիճակի համատեքստում։ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ազատազրկման դատավճռից հետո ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանը փաստացի զրկվում է հիմնական մրցակիցներից մեկից։

Արդյո՞ք ընդդիմադիր թեկնածուի ազատազրկումը պատահականորեն համընկավ ընտրական գործընթացի այս փուլի հետ, և արդյո՞ք իշխանության համար անցանկալի մրցակցին ընտրապայքարից հեռացնելը ճանապարհ է բացում ՔՊ-ական թեկնածուի հաղթանակի համար։ Հարցեր, որոնց պատասխանները Մասիսի ընտրողները, թերևս, կփնտրեն նաև այս տեսանյութի համատեքստում։

Տեսանյութն՝ այստեղ

ՔՊ-ական թեկնածուի հորեղբայրը՝ Ռուսաստանում թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներմուծման և իրացման մեղադրանքով