Մախաչկալայում և Դերբենտում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը՝ 46-ի:
«Երեկ հանրապետությունում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով Մախաչկալայում և Դերբենտում տուժել է 46 մարդ, որոնց թվում կան ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ իրավապահ մարմինների աշխատողներ: Ցավոք, զոհվել է 20 մարդ, որոնց թվում նույնպես կան իրավապահ մարմինների աշխատողներ և քաղաքացիական անձինք»,- հայտնել են ռուսական լրատվամիջոցները:
Հիշեցնենք՝ Դաղստանում ահաբեկչություն է տեղի ունեցել․ զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայություն մատուցած հայր Նիկոլայը։
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։ Հարձակման դրդապատճառները հայտնի չեն: Մոսկվան, սակայն, կատարվածի համար մեղադրում է Միացյալ Նահանգներին՝ պնդելով, թե կիրառվել են ամերիկյան հրթիռներ:






Բաց մի թողեք
Թուրքիայում զինված միջադեպ է տեղի ունեցել, տուժել է յոթ մարդ
Թրամփը հայտարարել է Իրանի սահմաններին «հսկայական նավատորմի» տեղակայման մասին
Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին