«Բացառիկ տեղեկություններով՝ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան, և իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են՝ որոշումն անշրջելի է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թե ով կփոխարինի Արսենյանին, դեռևս պարզ չէ․ մեր տեղեկություններով՝ այս պահին նույնիսկ հստակ թեկնածու չկա։
Արսենյանի աշխատանքից Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, քանի որ հայ-ռուսական լարված հարաբերությունների կարգավորմանը չի կարողանու հասնել: Մինչդեռ փաստ է, որ հենց Փաշինյանն էլ չի կարողանում Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կարգավորել։ Դրա ամենացցուն դրվագներից մեկն այն է, որ ՌԴ նախագահը անգամ չշնորհավորեց Փաշինյանին խորհրդարանական ընտրություններից հետո։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ Արսենյանի հետկանչի վերաբերյալ։ ԱԳՆ-ից մեզ հայտնեցին, որ հարցն իրենց տիրույթում չէ՝ ուղղորդելով դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմ։ Նախագահականից առաջարկեցին հարցն ուղղել Կառավարությանը։ Վարչապետի խոսնակն էլ երեկ ողջ օրվա ընթացքում մեր հարցին պաշտոնապես չպատասխանեց։
Սակայն պաշտոնական «շրջապտույտի» մեջ իշխանական մեր աղբյուրները պնդում են՝ Գուրգեն Արսենյանի հետկանչն արդեն անշրջելի իրողություն է։ Մնում է հասկանալ՝ ով կուղարկվի Մոսկվա և արդյոք դեսպանի փոփոխությունը կարող է լուծել այն քաղաքական խնդիրը, որը մինչ այժմ չի հաջողվել կարգավորել անգամ Փաշինյան-Պուտին մակարդակում։

Բաց մի թողեք
Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի
Ադրբեջանցիների մերձավոր պատգամավորը ՀՀ ԱԺ-ում. Մոր անունով՝ սեռական բնույթի հայհոյանքներ
Իրավապահները մտահոգված են հնարավոր նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել