ՊԵԿ-ը հրապարակել է 2026թ․ հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Տավուշի մարզի տնտեսությունը թույլ է զարգացած, որի պատճառով էլ մարզից խոշոր 1000 հարկատուների ցուցակում քիչ ընկերություններ են ընդգրկված։
«Հրապարակ» թերթը գրում է. Այդ ցանկի 394-րդ տեղում «Իջեւանի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ն է։ Ցուցակի 754-րդ տեղը զբաղեցնում է Դիլիջանում գարեջուր արտադրող «Հ եւ Տ Հակոբյաններ» ընկերությունը։ Խոշոր հարկատուների ցանկի 819-րդ տեղը զբաղեցնում է Բերդ համայնքում ձեռնոցներ արտադրող «Տավուշ տեքստիլ» ընկերությունը։ 834-րդ տեղում Դիլիջանում շինարարական գործունեություն ծավալող «Սթրաքթ» ՓԲԸ-ն է։
Ցանկի 972-րդ հորիզոնականը զբաղեցրել է Դիլիջանի միջազգային դպրոցը, 993-րդ տեղում սանիտարահիգիենիկ ապրանքներ ներմուծող «Արվա պրոֆ» ընկերությունն է, 996-րդում՝ «ԱԱԱ ինդուստրիա» ՍՊԸ-ն, որն արտադրում է դրամարկղային ջերմային թղթեր․ ինքնակպչուն պիտակներ եւ այլն:

Բաց մի թողեք
Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի
Ադրբեջանցիների մերձավոր պատգամավորը ՀՀ ԱԺ-ում. Մոր անունով՝ սեռական բնույթի հայհոյանքներ
Իրավապահները մտահոգված են հնարավոր նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել