ԱՄՆ-ն սկսել է ավիակիրները հեռու պահել Իրանի ափերից՝ հակամարտության ընթացքում իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով, ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Դիվանագետի խոսքով՝ ամերիկյան նավերը միջազգային ջրերում են, Իրանի տարածքային ջրերից զգալի հեռավորության վրա։
Մարտին դեսպանը հայտնել էր, որ Իրանը վնասել է ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը՝ այդպիսով ազդանշան ուղարկելով Միացյալ Նահանգներին։ Այդ ժամանակվանից ի վեր իրանական զինվորականները բազմիցս հայտնել են ամերիկյան նավատորմի վրա հրթիռների և ԱԹՍ-ների արձակումների մասին։
Դեսպանը ենթադրել է, որ Վաշինգտոնը ստացել է այս ազդանշանը։

Բաց մի թողեք
Կանադան հրաժարվել է ավարտին հասցնել առևտրային համաձայնագիրը Միացյալ Նահանգների հետ. Լուսանկար
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ժամանել է Կիեւ. Լուսանկար
ՆԱՏՕ-ի արևելյան դաշնակիցները ծրագրում են կրճատել ամերիկյան բազաների ծախսերը՝ Թրամփին հանգստացնելու համար. Bloomberg