Դանիական հետախուզությունը կասկածում է, որ Մոսկվան տեղական հանցավոր խմբավորման է ներգրավել՝ համերգի ժամանակ ուկրաինացի ռեփեր Kyivstoner-ին սպանելու նպատակով
Ուրբաթ օրը Դանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Կոպենհագենում Ռուսաստանի պաշտպանության հարցերով կցորդը կարտաքսվի երկրից այն բանից հետո, երբ Ռուսաստանը կասկածվեց ուկրաինացի ռեփերի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։
«Մենք հենց նոր արտաքին գործերի նախարարություն ենք կանչել Ռուսաստանի դեսպանին և տեղեկացրել նրան կառավարության որոշման մասին՝ յոթ օրվա ընթացքում Դանիայից արտաքսել Ռուսաստանի պաշտպանության հարցերով կցորդին», – ասել է Լարս Լյոկե Ռասմուսենը մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք սա շատ հստակ ենք ասում. մենք բացահայտել ենք ձեզ», – նշել է նա։
Նա նաև հավելեց, որ Դանիան դիտարկում է ռուսաստանցիների համար Շենգենյան վիզաների տրամադրումը կասեցնելու հարցը։
«Մենք աշխատանք ենք սկսել եվրոպական մակարդակով՝ Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Եվրոպա կարգավորող կանոններն էլ ավելի խստացնելու ուղղությամբ», – ասել է նա։
«Այժմ մենք ուժեղացնում ենք մեր ջանքերը՝ ուղղված բոլոր ոչ հրատապ (ոչ էական) վիզաների տրամադրման դադարեցմանը»։
«Ամենահզոր արձագանքը, որ Դանիան կարող է տալ, չվարանելն ու Ուկրաինային աջակցելն է։ Եվ մենք լիովին մտադիր ենք շարունակել» աջակցել Ուկրաինային, – ասել է նա։
Այս հայտարարությունները հաջորդեցին դանիական հետախուզության այն կասկածներին, թե Ռուսաստանը ծրագրել է Կոպենհագենի արվարձաններից մեկում համերգի ժամանակ սպանել ուկրաինացի ռեփերի՝ դանիական հանցավոր խմբավորման օգնությամբ։
Դանիայի հանրային հեռուստատեսությունը (DR) հայտնել է, որ խոսքը Kyivstoner-ի մասին է, ով ունի ինչպես ուկրաինական, այնպես էլ ամերիկյան քաղաքացիություն։


Բաց մի թողեք
Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցը Եվրոպայում երիտասարդների բողոքի ցույցերը համարում է «օրինական»
ԵԺԿ-ն կկասեցնի Վուչիչի SNS կուսակցության անդամակցությունը. Սերբիան խորհրդարանի նախագահ է ընտրում գիտնականի
Մի շարք երկրներ և Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը կողմ են առավել խիստ պահանջներին