Վերջին շրջանում ՔՊ-ականները վախենում են Նիկոլ Փաշինյանի անունը տալ, ներքին քննարկումների, զրույցների ժամանակ, երբ պետք է նրա անունը տալ, անցնում են ժեստերի լեզվին եւ ձեռքով մորուք են ցույց տալիս՝ հասկացնելով, որ խոսքը Փաշինյանի մասին է։
«Հրապարակ» թերթը գրել է․ ՔՊ-ական մեր զրուցակիցն անկեղծացավ, որ Փաշինյանի հետ ունեցած շփումներից եւ նրա տեղեկացվածությունից հասկացել են, որ իրենց 24-ժամյա ռեժիմով գաղտնալսում են:
Չնայած Փաշինյանն իրենցից հաշիվ չի պահանջում, ուղիղ չի ասում, բայց նրա արած ակնարկներից, կսմիթներից, երբեմն անգամ իրենց ասածներից բառացի ցիտատներ բերելուց հասկանալի է դառնում, որ Փաշինյանը հետեւում է բոլորին, եւ նրա ենթակա կառույցները լսում են, զեկուցում, գուցե նաեւ գրավոր տեղեկանքներ են ներկայացնում նրան։
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ