Չնայած երեկ մեծ աղմուկ բարձրացավ Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի ձերբակալման լուրից, որին մեղադրում են յուրացումների ու չարաշահումների մեջ, սակայն, մեր տեղեկություններով, հենց նա է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում լինելու իշխանության թեկնածուն։
«Հրապարակ» թերթը գրում է. Նա Մեղրիի ՔՊ կառույցի ղեկավարն է, նախկին սամվելբաբայանական, սակայն ՔՊ-ն այլ հարմար թեկնածու չունի, ուստի կառաջադրի նրան։
Այսօր սկսվելու են հոկտեմբերի 25-ի ընտրությունների առաջադրումները, Մեղրիից իմացանք, որ բոլոր իշխանամետ ուժերն առաջադրվելու են, որ հետո հետընտրական կոալիցիա կազմեն՝ Արամ Զավենիչի «Հանրապետությունը», Շիրինյանի կուսակցությունը եւ այլն։

Բաց մի թողեք
Պարգեւատրումներից չեն կշտանում
Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից․ Լուսանկար
Միջամտությունները հասցրել են նրան, որ, օրինակ, ՀՅԴ-ն չի առաջադրվել