Օրեր առաջ Գյումրու թանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Վիկտորիա հոլում» տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի եղբոր՝ Արթուր Պապիկյանի երեխաների մկրտության արարողությունը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արթուր Պապիկյանը Գյումրու փոխքաղաքապետն էր, ով կոալիցիոն հուշագիրը չեղարկելուց հետո հանդիսանում է ավագանու անդամ։
Արարողությանը ներկա են եղել Շիրակի մարզի ՔՊ-ական համայնքապետերը և այլ պաշտոնյաներ։ Մարզպետ Մուշեղ Մուրադյանը չի մասնակցել, սակայն եղել է հրավիրյալների ցուցակում։ Քավորը եղել է Սուրեն Պապիկյանը, ով խնջույքին մասնակցել է կնոջ և դստեր հետ։
Մկրտության արարողությունը իրականացրել է Արթիկի թեմի հոգևորականներից Տեր Եղիշե քահանան, ով ոչ միայն չի մասնակցել Երևանում տեղի ունեցող Սրբազան պայքարին, այլ նաև մտերիմ հարաբերություններ ունի Շիրակի մարզպետի և ՔՊ-ական մյուս պաշտոնյաների հետ։
Բաց մի թողեք
Փաշինյանի հայտարարությունների մասով սփյուռքում որոշ մարդկանց մոտ տարակուսանք կա․ Սինանյան
Դժոխքի դեսպանը եկել է Նիկոլին տանելու. Տեսանյութ ՀՀ կառավարության դիմացից
Ընդդիմությունն ուզում է Արարատում իշխանությունը վերցնել