17/09/2026

EU – Armenia

Երբ է եղել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ մենք X պահի որոշեցինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից»:

Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա։

Եվ մեր առաջ եկավ ընտրություն՝ շարունակե՞լ փոխադարձության այդ «պինգ-պոնգը», թե՞ գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով։ Մենք կայացրինք որոշում, որ համաձայնում ենք այս տեքստին»,- նշել է նա։