Մահացել է Եվրոպայի ամենատարեց տղամարդը հանդիսացող Վիտանտոնո Լովալոն։ Նա 112 տարեկան էր։ Ապրում էր Իտալիայի հարավում՝ Ավիլյանո համայնքի Սերնելի գյուղում։ Այս մասին հայտնում է իտալական «Corriere della sera» պարբերականը։
Ծնվել է 1914 թվականին մարտի 25-ին; Երիտասարդ տարիքում աշխատել է հովիվ, հետո՝ անասնապահ։ Երկրորդ աշխարահամարտի ժամանակ զորակոչվել է բանակ։ 43 թվականին գերմանացիների մոտ գերի է ընկել Հունաստանում։ Հետո նրանց արտաքսել են Գերմանիա՝ համակենտրոնացման ճամբար, որտեղից ազատ է արձակվել 45 թվականին։ Պատերազմից հետո վերադարձել է Բազիլիկատայի շրջան։ Ունի երկու դուստր եւ մեկ որդի։
Պաշտոնական փաստաթղթերում ծննդյան թվական է նշված 1914 թվականի մարտի 28-ը։ Սակայն ընտանիքը համոզված է, որ փաստաթղթերում սխալ կա եւ իրական ծննդյան օրը մարտի 25-ն է։ Այս տարբերությունը բացատրվել է նրանով, որ այդ օրն են գնացել համայնքապետարան՝ ծննդյան վկայական հանելու։ Լովալոյից հետո՝ Եվրոպայի ամենից տարեց տղամարդ է դարձել 111-ամյա պորտուգալացի Ժոակիմ Վարելան։ Եվրոպայի ամենատարեց կինը բրիտանացի 117 տարեկան Էթել Քաթերխեմն է։


Բաց մի թողեք
«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. Լուսանկարներ
Մաhաgել է երգիչ Տիգրան Մկրտչյանը. Լուսանկար
Խանութի աշխատակիցը մրգերի վրա «Դիխլոֆոս» է փչել․ ահազանգում է օգտատերը. Լուսանկար