18/09/2026

EU – Armenia

Թուրքիան և Իսրայելը «քարկոծում» են միմյանց․ Անկարան դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին

Թուրքիան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին վերջ դնել Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի օկուպացիային։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալով՝ Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ Ահմեդ Յըլդըզը իսրայելցի պաշտոնյաների այցերը Իսրայելի կողմից վերահսկվող սիրիական տարածքներ անվանել է սադրանք։

«Մենք դատապարտում ենք Իսրայելի կողմից Սիրիայի ենթակառուցվածքների վրա հարվածները, որոնք խախտում են նրա տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», – նշել է Յըլդըզը։

Թուրք դիվանագետի պնդմամբ, միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է օգտագործեն բոլոր հասանելի միջոցները՝ Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի օկուպացիան և ագրեսիան դադարեցնելու համար։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնը հայտարարել էր, որ Սիրիայում Թուրքիայի գործողությունները հիշեցնում են Իրանի կողմից կիրառվող մոդելը։