Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք Սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը՝ հանուն ազատ և ինքնիշխան Հայաստանի։ Այդ ընտրությունը սերունդների առաջ պարտավորություն է՝ պահպանել այն Հայաստանը, որի անկախության համար քվեարկել ենք, և այն ավելի ուժեղ դարձնել, պահպանել հայկական հողերը, Սահմանադրությունը և հայի ինքնությունը:
Հայաստանի անկախությունը չի կարող լինել միայն հռչակված արժեք։ Այն պետք է պաշտպանված լինի ուժեղ բանակով, ամուր պետական ինստիտուտներով, օրենքի գերակայությամբ, արժանապատիվ քաղաքացիներով և իշխանությամբ, որը գիտի՝ պետության առաջին պարտավորությունը սեփական ժողովրդի ու պետական շահի պաշտպանությունն է։
Անկախություն նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը։
Մեր ապագան մեր ձեռքերում է։ Եվ այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստան։
Տո՛նդ շնորհավոր, Հայաստան։
«Ուժեղ Հայաստան»

Բաց մի թողեք
Ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը․ Արամ Մանուկյան
21 տարի առաջ Անկախության օրվա նախօրեին արված կանխատեսումներ և նախազգուշացումներ. Արմեն Այվազյան
Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է